Զվարճալի ժամ

Այսօրվա ազատ ժամանակը անցկացրեցինք տարբեր խաղերով և ավարտեցինք սովորողների սիրելի բակային խաղերով։ Անչափ հետաքրքիր <<ծանրոց >> խաղը սովորողների մոտ անհամբերություն և հետաքրքրասիրություն էր առաջացնում, իսկ վերջում հաղթողը ճաշակում էր ծանրոցի միջի փոքրիկ անակնկալը։

Հարիսայի ծես

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հերթական հետաքրքիր և ամենամյա ցուցահանդես վաճառքը տեղի ունեցավ։

Ցուցադրվում և Վաճառվում էին երեխաների ձեռքերով պատրաստված տարատեսակ ապրանքներ։ Մեծ ոգևորություն կար թե՜ երեխաների, թե՜ ծնողների և թե ուսուցչական անձնակազմի հայացքներում։

Ցուցահանդեսից հետո տեղի է ունենում հարիսայի հյուրասիրություն որին մասնակցում են բոլոր հյուրերը, նրանք ճաշակում են նաև երեխաների պատրաստած թթուները։

Продолжить чтение «Հարիսայի ծես»

Ցուցահանդեսից հետո տեղի է ունենում հարիսայի հյուրասիրություն որին մասնակցում են բոլոր հյուրերը, նրանք ճաշակում են նաև երեխաների պատրաստած թթուները։

Продолжить чтение «Հարիսայի ծես»

Վերապատրաստում 4-րդ օր

վերապատրաստման 4-րդ օրը մենք ծանոթացանք մեդիա ուրբաթին, որը տեղի է ունենում ամեն ուրբաթ մայր դպրոցում։ հետաքրքիր ու տարբերվող միջոցառում, որտեղ ներկա են լինում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր դպրոցների սովորողները։ Ազգագրական երգեր, պարեր, մրցանակներ ու անսահման դրական լիցքեր է պարունակում ամեն ուրբաթը այս դպրոցում։

հետո կատարեցինք շտկումներ մեր բլոգներում գեղեցկացրեցինք և փորձեցինք հմտանալ բլոգավարության մեջ։

Այսպիսով, մենք անցկարեցինք քառօրյա վերապատրաստում հրաշք մարդ և հրաշք մասնագետ Ընկեր Արևիկի հետ, ստացանք գիտելիքներ և հաճելի ժամանց միաժամանակ։

Մեր ձեռքերով

  • Նախագծի մասնակիցներ `2 տարեկանից մեծ երեխաներ
  • նախագծի համար անհրաժեշտ իրեր`տարաներ, ալյուր, աղ, կերակրի գույներ, գոգնոցներ։
  • նախագծի շրջանակներում երեխաները իրենց ձեռքերով պատրաստելու են գունավոր խմորներ որոնց հետ խաղալու են ստանալով տարբեր կերպարներ։
  • Նախագծի նպատակն է, որ երեխաները իրենց ձեռքով պատրաստում են իրենց խաղալիքը և աղի առկայության շնորհիվ խմորները չեն չորանա և նրանք կարող են օգտագործել որպես ծեփամածուկ։

Վերապատրաստում օր 3րդ

Վերապատրաստման երրորդ օրը մենք սովորեցինք թե ինչպես պետք է կազմել նախագծեր։ հենց այդ պահին քննարկեցինք մեր մտքերը և փորձեցինք գրել նախագիծ։

Երկրորդ հատվածում այցելեցինք գինու արտադրամաս որտեղ ես ստացա նաև հոգևոր սնունդ։ Այս հրաշալի մառանում գինիները իրենց յուրահատուկ համն էին ստանում, անցկացնում ցերեկները և գիշերը Կոմիտասի երգերի ներքո։ Գտնվել նրանց հետ մի վայրում անասելի հաճելի էր։ Եվ ամենակարևորը գինիները ստեղծման մեջ իրենց ներդրումն ունեն Սեբաստացիները, որոնց համար այս գործը ամենահաճելիներից է։

Продолжить чтение «Վերապատրաստում օր 3րդ»

Մրգերի լեզուն

  • Նախագծի մասնակիցներ`4-րդ և 5-րդ դասարաններ։
  • Նախագծի ընթացք`ընտրում ենք որևէ միրգ ուսումնասիրում ենք այդ մրգի պատմությունը, օգտակար հատկությունները և յուրաքանչյուր սովորող ինքնուրույն պատրաստում է իր հյութը։
  • նախագծի նպատակն է, որ սովորողները հասկանան բոլոր մրգերի օգտակրությունը և նախընտրեն օգտակարն ու բնականը։

Վերապատրասում

1-ին և 2-րդ օր

Այս վերապատրաստման ընթացքում սովորում ենք բլոգավարություն և ճիշտ աշխատանք նախագծերի հետ։

Երկու օրվա ընթացքում ստացանք տեղեկություններ թե ինչպես է կատարվում աշխատանքային գործունեությունը Մխիթար Սեբաստացու անվան դպրոցներում, ունեցանք մեր բլոգները, կատարեցինք աշխատանքներ բլոգի հետ։ Օրվա ավարտին ունեցանք այցելություն ագարակ, որտեղ պարբերաբար այցելում են Սեբաստացիները։ Այս երկու օրվա ընթացքում ստացանք գիտելիքներ, որոնք այս դարաշրջանի ամենաօգտագոծվողներից են։