Սովորող սովորեցնող

Մեր կրթահամալիրի յուրահատկություններից մեկը ես համարում եմ սովորող սովորեցնող նախագիծը։ Սա շատ կարևոր է , երբ սովորողը հայտնվում է ուսուցչի կերպարում, մշակում է իր սովորեցնելու մեթոդը և փորձում փեխանցել այն ավելի կրտսեր սովորողի։

ԵՎ այսպես իմ ջոկատի ճամբարականները անցկացնում են պարի դասեր կրտսեր սեվորողների հետ։ Իսկ խումբը հավաքել են հենց նրանք։

Վերապատրաստում 4-րդ օր

վերապատրաստման 4-րդ օրը մենք ծանոթացանք մեդիա ուրբաթին, որը տեղի է ունենում ամեն ուրբաթ մայր դպրոցում։ հետաքրքիր ու տարբերվող միջոցառում, որտեղ ներկա են լինում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր դպրոցների սովորողները։ Ազգագրական երգեր, պարեր, մրցանակներ ու անսահման դրական լիցքեր է պարունակում ամեն ուրբաթը այս դպրոցում։

հետո կատարեցինք շտկումներ մեր բլոգներում գեղեցկացրեցինք և փորձեցինք հմտանալ բլոգավարության մեջ։

Այսպիսով, մենք անցկարեցինք քառօրյա վերապատրաստում հրաշք մարդ և հրաշք մասնագետ Ընկեր Արևիկի հետ, ստացանք գիտելիքներ և հաճելի ժամանց միաժամանակ։

Վերապատրաստում օր 3րդ

Վերապատրաստման երրորդ օրը մենք սովորեցինք թե ինչպես պետք է կազմել նախագծեր։ հենց այդ պահին քննարկեցինք մեր մտքերը և փորձեցինք գրել նախագիծ։

Երկրորդ հատվածում այցելեցինք գինու արտադրամաս որտեղ ես ստացա նաև հոգևոր սնունդ։ Այս հրաշալի մառանում գինիները իրենց յուրահատուկ համն էին ստանում, անցկացնում ցերեկները և գիշերը Կոմիտասի երգերի ներքո։ Գտնվել նրանց հետ մի վայրում անասելի հաճելի էր։ Եվ ամենակարևորը գինիները ստեղծման մեջ իրենց ներդրումն ունեն Սեբաստացիները, որոնց համար այս գործը ամենահաճելիներից է։

Продолжить чтение «Վերապատրաստում օր 3րդ»

Վերապատրասում

1-ին և 2-րդ օր

Այս վերապատրաստման ընթացքում սովորում ենք բլոգավարություն և ճիշտ աշխատանք նախագծերի հետ։

Երկու օրվա ընթացքում ստացանք տեղեկություններ թե ինչպես է կատարվում աշխատանքային գործունեությունը Մխիթար Սեբաստացու անվան դպրոցներում, ունեցանք մեր բլոգները, կատարեցինք աշխատանքներ բլոգի հետ։ Օրվա ավարտին ունեցանք այցելություն ագարակ, որտեղ պարբերաբար այցելում են Սեբաստացիները։ Այս երկու օրվա ընթացքում ստացանք գիտելիքներ, որոնք այս դարաշրջանի ամենաօգտագոծվողներից են։