Խաղում ենք թենիս

Որքան շատ սովորենք այնքան ավելի է հետաքրքիր դառնում մեր կյանքը։ Այս անգամ 11֊րդ ջոկատի ճամբարականները սովորում էին թենիս խաղալ։ Մեր հրաշք ուսուցչուհին շատ գեղեցիկ, պարզ և մատչելի բացատրեց խաղի կանոնները, որից հետո սկսվեց մեր հետաքրքիր խաղը։ Այս ամենը ուսումնասիրել և սովորել կարևոր է նաև նրա համար , որ երեխաները հասկանան և գուցե հետագայի համար էլ ընտրեն որպես մասնագիտություն կամ հոբբի։

համեղ պիցցայի պատրաստում

Այսօր պատրաստել ենք պիցցա 4.2 ջոկատի ճամբարականների հետ։ Արդեն բազմիցս համոզվել ենք, որ երբ պատրաստում են երեխաները ուտում են իրենց պատրաստած ուտեստը ավելի հաճույքով և իսկապես էլ շատ համեղ էր ստացվել։ Իսկ համտեսել են պիցցան բացօթյա միջավայրում։

Բակային խաղեր

Բոլորս էլ գիտենք, որ երեխաները պետք է մաքուր օդ շնչեն ամեն օր նույնիսկ եթե դրսում շատ ցուրտ է։ Մեր ակտիվ և առողջ ճամբարականները ամենից շատ սիրում են բակային խաղեր և դա մեր ճամբարական օրվա ամենահաճելի ավարտն է լինում։

Продолжить чтение «Բակային խաղեր»

Գաղտնի Սանտա Secret Santaaa

Ամենասիրված և ամենասպասված օրը եղավ այսօր այդքան զվարճալի գաղտնի Սանտա խաղը և դիմակահանդեսը միասին։ Մենք ունեինք ամենատարբեր կերպարները։ Երեխաները անկեղծ և շատ ուրախ էին։ Երգեցինք, պարեցինք, արտասանեցինք և գնացին յուրաքանչյուրը իր դասարան , որպեսզի խաղան գաղտնի Սանտա։

Իրական եռուզեռ, հաճելի ապրումներ։ Քանզի հաճելի է թե նվեր տալ և թե ստանալը, մեր երեխաները այս ամենի շնորհիվ սովորում են նվեր ընտրել և այն ճիշտ մատուցել։

Բակային խաղեր, զբոսանք

Տարվա բոլոր եղանակներն և օրվա ցանկացած ժամին մեր երեխաները սիրում են խաղալ և զբոսնել բակում։ Բակում նույնպես ունենում ենք հագեցած խաղեր։ Ամենակարևորը սովորողները օդափոխվում են։ Իսկ այս անգամ ունեցանք փոքրիկ հյուր, որը մեզ շատ ուրախացրեց

Գունավոր բացիկներ

Քանի որ մոտենում է բոլոր երեխաների սիրելի Ամանորը մենք կկատարենք տեխնոլոգիական աշխատանքներ նվիրված ամանորին։ Հաճելի ամանորյա երաժշտության ներքո կտրատել գունավոր թղթեր, տարբեր պատկերներ։ Պատրաստել բացիկներ և վայելել ամանորի էսթետիկ հաճույքը և դա մեզ սպասվում է ողջ դեկտեմբերին։

Զվարճալի ժամ

Այսօրվա ազատ ժամանակը անցկացրեցինք տարբեր խաղերով և ավարտեցինք սովորողների սիրելի բակային խաղերով։ Անչափ հետաքրքիր <<ծանրոց >> խաղը սովորողների մոտ անհամբերություն և հետաքրքրասիրություն էր առաջացնում, իսկ վերջում հաղթողը ճաշակում էր ծանրոցի միջի փոքրիկ անակնկալը։