Ծանոթություն այլընտրանքային քանդակագործությանը

Այսօր հյուրընկալվել ենք Քանդակագործ Գուրգեն Եղյանի արվեստանոց։ Այն կարծես պատկերասրահ լինի որտեղ մեկը մյուսի հետևից շարված էին յուրահտկությամբ իրար չզիջող քանդակները։ Այդ քանդակները ինչպես և իրենց ստեղծողը պարունակում են առեղծվածային էներգիա։ Գուրգենը մեծ հաճույքով էր շփում երեխաների հետ, հերթով պատմում էր իր ստեղծած աշխատանքների մասին `հումքից մինչև ավարտ։

Продолжить чтение «Ծանոթություն այլընտրանքային քանդակագործությանը»

Ուսումնական քալքով դեպի այլընտրանքային քանդակների արվեստանոց

Ճամփորդության օրը` 25. 01. 2023թ

Երթուղին՝ Հարավային դպրոց-պարտեզ — Ծովակալ Իսակովի պողոտա- գյուղ Թաիրով

Մասնակիցներ՝ 11-րդ ջոկատի ճամբարականներ

Մեկնումը՝ 11։00 , վերադարձը՝ 13։00

Նպատակը՝

  • քայլք
  • դպրոցը անաղբ, մաքուր համայնքում
  • այց քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոց
  • նոր կապերի ստեղծում, համագործակցում

Խնդիրները՝

  • ձմեռային քայլք
  • համայնքը՝ նշված երթուղով, աղբի հավաքում
  • ծանոթացում քանդակագործ Գուրգեն Եղյանի աշխատանքներին, գործունեությանը
  • քանդակագործության նոր, այլընտրանքային տեխնոլոգիաների ծանոթացում

Ընթացքը՝ Հարավային դպրոց-պարտեզից քայլքով կշարժվենք դեպի Իսակովի պողոտա, այնուհետև գյուղ Թաիրով: Ուսումնական քայլքի ժամանակ մաքրելու ենք համայնքը աղբից: Մեր ճանապարհին է գտնվում քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոցը: Գուրգեն Եղյանը արդեն այցելել է մեզ և մենք պատասխան այցով կծանոթանանք նրա այլընտրանքային քանդակներին:

Ամփոփումը՝ սովորողների պատումներով իրենց ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան լուսաբանում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  •  Ճամփորդական փոքր պայուսակ
  • անհատական թվային միջոց
  • ջուր
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ

Պատասխանատուներ՝ Անի Եղյան, Սյուզաննա Դանիելյան, Լենա Ղազարյան

հունվարյան ճամբար 2023 դեպի սահադաշտ

Ճամփորդության օրը – 17. 01. 2023թ

Ճամփորդության վայրը – Գեղասահքի մարզադպրոց

Ճամփորդության մասնակիցներ — 4.2 ջոկատի ճամբարականներ

Продолжить чтение «հունվարյան ճամբար 2023 դեպի սահադաշտ»

Ամանորյա ճամփորդություն Մաչանենց թատրոն

Այսօր ունեցանք այցելություն Էջմիածին քաղաք, որտեղ գտնվում է <<Մաչանենց թատրոնը>>։ Դիտել ենք ամանորյա ամենահետաքրքիր ներկայացումներից մեկը <<Գրինչը>> ։ Ես ինքս շատ եմ սիրում Գրինչի պատմությունը, և հասկացա , որ մեր սովորողները նույնպես շատ հավանեցին ներկայացումը։

Продолжить чтение «Ամանորյա ճամփորդություն Մաչանենց թատրոն»