Վերլուծություն։ Ջոն Թեյլոր Գատոի 1,2,3.4-րդ մասերը

Կարդալով դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատոի 1,2,3.4-րդ մասերը հասկացա որ թեև նա ասում էր, որ չի հեգնելու, բայց մեծ մասով հեգնանք էր ներկայիս կրթության փակագծերի, սահմանափակումները, համակարգերի վերաբերյալ։

1֊ին անհամագարգություն

Продолжить чтение «Վերլուծություն։ Ջոն Թեյլոր Գատոի 1,2,3.4-րդ մասերը»

Աշխատակարգ 30. 01֊ 03. 02

Կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան

Երկարացված օրվա կազմակերպիչ Անի Եղյան

Երթուղիներ և պատասխանատուններ

Հունվար 30 , երկուշաբթի

14։20-15։00 թերի աշխատանքների ավարտում

15։00-15։30 Ճաշ

15։30-16։30 զբոսանք , բակային խաղեր

16։30-17։00 Սովորողների ճանապարհում անհատական երթուղայիններով

Продолжить чтение «Աշխատակարգ 30. 01֊ 03. 02»

Ծանոթություն այլընտրանքային քանդակագործությանը

Այսօր հյուրընկալվել ենք Քանդակագործ Գուրգեն Եղյանի արվեստանոց։ Այն կարծես պատկերասրահ լինի որտեղ մեկը մյուսի հետևից շարված էին յուրահտկությամբ իրար չզիջող քանդակները։ Այդ քանդակները ինչպես և իրենց ստեղծողը պարունակում են առեղծվածային էներգիա։ Գուրգենը մեծ հաճույքով էր շփում երեխաների հետ, հերթով պատմում էր իր ստեղծած աշխատանքների մասին `հումքից մինչև ավարտ։

Продолжить чтение «Ծանոթություն այլընտրանքային քանդակագործությանը»

Խաղում ենք թենիս

Որքան շատ սովորենք այնքան ավելի է հետաքրքիր դառնում մեր կյանքը։ Այս անգամ 11֊րդ ջոկատի ճամբարականները սովորում էին թենիս խաղալ։ Մեր հրաշք ուսուցչուհին շատ գեղեցիկ, պարզ և մատչելի բացատրեց խաղի կանոնները, որից հետո սկսվեց մեր հետաքրքիր խաղը։ Այս ամենը ուսումնասիրել և սովորել կարևոր է նաև նրա համար , որ երեխաները հասկանան և գուցե հետագայի համար էլ ընտրեն որպես մասնագիտություն կամ հոբբի։

համեղ պիցցայի պատրաստում

Այսօր պատրաստել ենք պիցցա 4.2 ջոկատի ճամբարականների հետ։ Արդեն բազմիցս համոզվել ենք, որ երբ պատրաստում են երեխաները ուտում են իրենց պատրաստած ուտեստը ավելի հաճույքով և իսկապես էլ շատ համեղ էր ստացվել։ Իսկ համտեսել են պիցցան բացօթյա միջավայրում։

Ուսումնական քալքով դեպի այլընտրանքային քանդակների արվեստանոց

Ճամփորդության օրը` 25. 01. 2023թ

Երթուղին՝ Հարավային դպրոց-պարտեզ — Ծովակալ Իսակովի պողոտա- գյուղ Թաիրով

Մասնակիցներ՝ 11-րդ ջոկատի ճամբարականներ

Մեկնումը՝ 11։00 , վերադարձը՝ 13։00

Նպատակը՝

  • քայլք
  • դպրոցը անաղբ, մաքուր համայնքում
  • այց քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոց
  • նոր կապերի ստեղծում, համագործակցում

Խնդիրները՝

  • ձմեռային քայլք
  • համայնքը՝ նշված երթուղով, աղբի հավաքում
  • ծանոթացում քանդակագործ Գուրգեն Եղյանի աշխատանքներին, գործունեությանը
  • քանդակագործության նոր, այլընտրանքային տեխնոլոգիաների ծանոթացում

Ընթացքը՝ Հարավային դպրոց-պարտեզից քայլքով կշարժվենք դեպի Իսակովի պողոտա, այնուհետև գյուղ Թաիրով: Ուսումնական քայլքի ժամանակ մաքրելու ենք համայնքը աղբից: Մեր ճանապարհին է գտնվում քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոցը: Գուրգեն Եղյանը արդեն այցելել է մեզ և մենք պատասխան այցով կծանոթանանք նրա այլընտրանքային քանդակներին:

Ամփոփումը՝ սովորողների պատումներով իրենց ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան լուսաբանում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  •  Ճամփորդական փոքր պայուսակ
  • անհատական թվային միջոց
  • ջուր
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ

Պատասխանատուներ՝ Անի Եղյան, Սյուզաննա Դանիելյան, Լենա Ղազարյան

Սովորող սովորեցնող

Մեր կրթահամալիրի յուրահատկություններից մեկը ես համարում եմ սովորող սովորեցնող նախագիծը։ Սա շատ կարևոր է , երբ սովորողը հայտնվում է ուսուցչի կերպարում, մշակում է իր սովորեցնելու մեթոդը և փորձում փեխանցել այն ավելի կրտսեր սովորողի։

ԵՎ այսպես իմ ջոկատի ճամբարականները անցկացնում են պարի դասեր կրտսեր սեվորողների հետ։ Իսկ խումբը հավաքել են հենց նրանք։