Վերլուծություն։ Միջնակարգ դպրոցի մղձավանջը։ Ջոն Թեյլոր Գատտո

Գատտոն կարծում է, որ մենք շատ գումար ենք ծախսում դպրոցի վրա բացի այդ երեխաների դաստիարակության մեջ չափից շատ մարդիկ են ներգրավված։ Եվ ըստ նրա այս ամենը շատ վտանգավոր երևույթներ են և խոչընդոտ են հանդիսանում կրթության համար։ Ըստ Գատտոի մեր արժեքի վրա ունի ազդեցություն նաև այն ժամանակն ու փողը , որ մենք ծախսում ենք կրթության վրա։ Բայց IBM ի փոխնախագահնել հայտնել է կարծիք, որ մարդկանց մեծ մասը համակարգչային գրագիտության հասել է ինքնուսուցման միջոցով և ոչ թե դպրոցական ծրագրերի շնորհիվ: Նա ասել է. «45 միլիոն մարդ, որոնց  հարմար է համակարգչով աշխատել, սովորել են ինքնուրույն՝ օգտագործելով տասնյակ ոչ համակարգված մեթոդներ, որոնցից և ոչ մեկը լիարժեք ընդունված չէ: 

Կան տարբեր դպրոցներ։ Դպրոցներ , որտեղ ուսումը երկար է տևում և դպրոցներ որտեղ ավելի կարճ։ Դպրոցը դարձել է եկամտաբեր մոնոպոլիա։ Հենց դրա համար մեր ուշադրությունը սևեռում են երկարատև կրթություն ունեցող դպրոցների վրա։ Եվ հիմնականում տիրում է գիլդայի համակարգը, որը նշանակում է, որ որևէ մեկն իրավունք չունի առաջ անցնելու մյուսից, իրավունք չկա ներդնելու նոր տեխնոլոգիաներ, չի թույլատրվում իմպրովիզներ` առանց գիլդիայի մեծամասնության համաձայնության: 

Ստացվում է, որ դպրոցի նպատակը բանակի հնազանդ զինվորներ, Հանքերի հնազանդ աշխատողներ, Ամբողջությամբ կառավարությանը ենթարկվող պաշտոնյաներ, Տնտեսության մեջ` ենթակա աշխատողներ.Քաղաքացիներ, ովքեր հիմնական հարցերում միանման են մտածում:

Ժամանակակից հասարակության մեջ, ասել է Դյուին,  մարդիկ կգնահատվեն ըստ իրենց թիմի, և ոչ թե անհատական ձեռքբերումներով: Նման աշխարհում մարդիկ, ովքեր շատ լավ են կարդում, կամ կարդալն ավելի վաղ են սովորել, վտանգավոր են, քանի որ ունեն անհատական ուժ, չափազանց շատ գիտեն և ինքնուրույն, առանց փորձագետի խորհրդատվության կարող են պարզել այն, ինչն իրենք են պարզել։

Պրուսական դպրոցական համակարգի ամենահետաքրքիր կողմնակի արդյունքներից մեկը ժամանակակից պատմության 2 ամենաավերիչ պատերազմներն էին: Էրիխ Մարիա Ռեմարկը իր դասական ստեղծագործության մեջ՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», մեզ ասում է, որ առաջին համաշխարհային պատերազմը եղել է ուսուցիչների հնարքով, իսկ նշանավոր բողոքական աստվածաբան Դիտրիխ Բոնհյոֆերն ասել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը դպրոցների լավ աշխատանքի անխուսափելի արդյունքն էր:

Կարևոր է նշել, որ Բոնհյոֆերը բառացի է ձևակերպել, այլ ոչ փոխաբերական. պրուսական օրինակով դպրոցները վերացնում են ինքնուրույն մտածելու ունակությունը: Այդպիսի դպրոցը մարդկանց սովորեցնում է սպասել, որ ուսուցիչն իրենց ասի` ինչ անեն, և լավ կամ վատ գնահատի իրենց արածը: Պրուսական կրթությունը կաթվածահար է անում ինչպես բարոյականությունը, այնպես էլ միտքը: Այո՛, որոշ լավ սովորած ուսանողներ խելացի են երևում, որովհետև նրանք լավ հիշում են մեծագույն փիլիսոփաների բազում մտքեր, բայց իրականում նրանք խեղված են, քանի որ նրանց մտածելու ունակությունը մնացել է տարրական մակարդակի և չի աճել:

Որպես էական բացառություն՝ մնացին այն երեխաներ, ովքեր կարող էին իրենց թույլ տալ մասնավոր կրթություն ստանալը: Բայց կարևոր է նշել, որ պրուսական դպրոցական համակարգի հիմքում ընկած էր այն միտքը, որ պետությունն է երեխաների իսկական ծնողը, պետությունը կարևոր է ընտանիքից:Այս գաղափարի առավել ծայրահեղ տարբերակն այն է, որ կենսաբանական ծնողներն իրենց երեխաների թշնամիներն են, պետք չէ նրանց վստահել: Ինչպե˜ս կարողացավ երեխաների բթացման պրուսական համակարգը գրավել ամերիկական դպրոցները:

Բայց ապագան այդքան էլ հստակ չէ: Բռնությունը, թմրանյութերի ազդեցությունը, բաժանումները, ալկոհոլը, միայնությունը վատ կրթության հստակ նշաններն են: Իհարկե, որպես կառույց` երեխաների ժամանակի մենաշնորհային տնօրինման համար դպրոցները կարող են պատասխանատվության ենթարկվել: Ժողովրդավարության պայմաններում ոչ թե փորձագետները կարող են վերջնական դատավոր լինել, այլ միայն ժողովուրդը:Վստահե՛ք ժողովրդին, տվե՛ք նրան ընտրելու հնարավորություն, և մի սերունդ անց դպրոցական մղձավանջը կանհետանա։

Оставьте комментарий